Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:30 02-06-2022

Ո՞րն է խնդիրը, որ չեք գալիս, ստացվում է, որ հենց դուք եք վախենում․ Ագնեսա Խամոյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։
Քիչ առաջ Ագնեսա Խամոյանը լրագրողներից մեկի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե վաղը ԱԺ-ում արտահերթ նիստ է նախատեսվում, օրակարգը ո՞րը պետք է լինի, հիմնական նպատակը և անելիքները որո՞նք են, և իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ իշխանությունը չցանկացավ ներկա գտնվել արտահերթ նիստին, ասաց․

«Վաղը շատ կարևոր օր է, և այսօր արդեն տեսանք մի շարք կուսակցությունների հայտարարություններ, ովքեր ստորագրել են այն նախագծի տակ, որը վաղը պետք է քննարկման առարկա դառնա Ազգային ժողովում, իշխանությունները իրենց բոյկոտով փորձում են նիստը տապալել քվորում չապահովելու միջոցով։

Այս ամբողջ ընթացքում, երբ մենք փողոցային պայքար էին ծավալում, «Դիմադրության» շարժումն էինք առաջնորդում, ըստ էության, իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ ընդդիմությունը վախենում է գալ Ազգային ժողով։

Այս քայլով մենք ցույց ենք տալիս,որ ամենևին չենք վախենում Ազգային ժողովից, ԱԺ նիստերի դահլիճից, առավել ևս չենք վախենում ձեզ հետ միասին գտնվել նույն նիստերի սրահում։ Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը, որ դուք չեք գալիս, ստացվում է, որ դուք եք վախենում ընդդիմության հետ միասին գտնվել նույն տարածության մեջ»


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն