Ներքին 4 տարի առաջ - 13:16 02-06-2022

Վախկոտ նապաստակի պես կուչ են եկել, մտել են ծակերը․ Արթուր Ղազինյան

Հայաստանում իշխանությունը զավթած թուրքական ազդեցության գործակալները հրաժարվում են ԱԺ-ում նույնիսկ քննարկել, էլ չեմ ասում հավանություն տալ, մի հայտարարության նախագիծ, որը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Հայաստանի ինքնիշխանության և տարաքային ամբողջականության պաշտպանություն, հայկական հարցի և 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հանձնառություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Եթե 3 տարի առաջ ինչ որ մեկն ասեր, որ այս հարցերը պետք է քննարկվեն ՀՀ ԱԺ-ում, կմտածեինք որ թուրքական գործակալ է, քանի որևէ մեկը չէր կարող կասկածի տակ դնել դրանք:

Հիմա մենք այն աստիճանի ենք ընկել ու ստորացել, որ հատուկ միջոցներ ենք ձեռնարկում «պողպատե մանդատ ստացած ՔՊ» կոչվող աղանդի ներկայացուցիչներին այս օրակարգով ԱԺ բերելու համար:

Չենք մտածում համազգային կոնսենսուսի մասին, չենք մտածում հայտարարության նախագիծը լրամշակելու մասին, այլ մտածում ենք ոնց դրանց բերենք ԱԺ, «դուխով» գլխարկները դնենք գլխներին ու ստիպենք դիրքորոշում հայտնեն:
​​​​​​​
Փախչում են, վախկոտ նապաստակի պես կուչ են եկել, մտել են ծակերը ու ծպտունները դուրս չի գալիս:
Ոչինչ, մենք ուժեղ ենք, շատ ծանր ժամանակաշրջաններ ենք հաղթահարել, այս աղետն էլ կհաղթահարենք ու սրա միջից դուրս կգանք ավելի ուժեղացած, համախմբված, մոտիվացված ու նպատակադրված:

Մեր տան հիմքերը կրծող էս առնետներին հատ-հատ բռնելու ենք»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն