Ներքին 4 տարի առաջ - 10:54 02-06-2022

Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականն Ուրուգվայում մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել

Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատում, Խորհրդարանում և Առողջապահության նախարարությունում։ Նա գրել է․

«Սենատում հանդիպել եմ հայազգի սենտաոր Լիլիամ Քեշիշյանին, ով նաև Տուրիզմի նախկին նախարարն է եղել: Տիկին Քեշիշյանին եմ փոխանցել ԱՀ Պետական նախարարի հուշամեդալը ՝ Արցախին ցուցաբերած աջակցության համար:
Խորհրդարանում հանդիպել եմ հայազգի պատգամավոր Պեդրո Ժիստունյանին, Առողջապահության նախարարությունում հանդիպել եմ նախարարի տեղակալ, հայազգի Խոսե Լուիզ Սաթջյանին:

Հայազգի պաշտոնյաներին շնորհակալություն եմ հայտնել Արցախյան պատերազմի օրերին նրանց ցուցաբերած քաղաքական աջակցության համար, վերահաստատել մեր պայքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցով , քննարկել հնարավոր համագործակցության ուղիները և ծրագրերը:

Առիթ ունեցա հանդիպելու նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ առաջին Պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի հետ, ով մեծ ավանդ ունի ուրուգվահայ համայնքի կյանքում իր երկարամյա ծառայությամբ:
Մյուս հանդիպումս կայացավ ուրուգվահայ հայտնի բժիշկ, նեյրոպիդեմիոլոգիայի մասնագետ, պրոֆեսոր Կառլոս Կետցոյանի հետ, ով նաև Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում Հայոց Ցեղասպնության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի նախձեռնության հեղինակն ու բարերարն է»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին