ՌԴ Իվանովոյի մարզում սկսվել են զորավարժություններ «Յարս» (զսպման միջուկային հրթիռ) շարժական հրթիռային համալիրների կիրառմամբ, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված են ավելի քան հազար զինծառայող և ավելի քան 100 միավոր տեխնիկա։
«Միաժամանակ մի շարք միջոցառումներ են անցկացվում պայմանական դիվերսանտներին հայտնաբերելու, արգելափակելու և ոչնչացնելու ուղղությամբ, այդ թվում՝ նոր հակադիվերսիոն «Թայֆուն-Մ» մարտական մեքենաների կիրառմամբ»,- ասվում է զորավարժությունների բացատրագրում:
«Յարս»-ն ի վիճակի է խոցել թիրախները մինչև 11 հազար կմ հեռավորության վրա: