Ներքին 4 տարի առաջ - 10:20 01-06-2022

Մեկնարկել են Բջնիից մինչև Հրազդան տանող ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։

Ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է հիմնանորոգվող ճանապարհահատված, շինարարությունն իրականացնող և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դիտարկել են ընթացիկ աշխատանքները։ Տեղում ուսումնասիրվել են նախագծային որոշ լուծումներ։ Հատկապես դիտարկվել են ճանապարհի ջրահեռացման, ենթակառուցվածքների կառուցման, տեղափոխման և այլ հարցեր։
Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, նախագիծը կազմել է «Հալդի» ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» կազմակերպությունը։

Հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարվա վերջ։ Տեղի բնակիչները նշում են, որ ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի իրենց համար։ Ճանապարհը երթևեկության մեծ ինտենսիվություն ունի, միմյանց է կապում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրեր, որոնք նաև զբոսաշրջային կենտրոններ են, ուստի բարեկարգ ճանապարհ ունենալը կնպաստի տվյալ տարածաշրջանի զարգացմանը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք