Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:34 24-05-2022

Ավելի վատ պայմաններով Արցախ ու Հայաստան, քան խորհրդային տարիներին

Բրյուսելում Միշելի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո կատարված հայտարարության մեջ նշված չէ Լեռնային Ղարաբաղ կամ ԼՂՀ, ընդամենն ասվում է՝ Ղարաբաղի բնկչություն: Մինչ այդ Ալիևը բազմիցս հայտարարել էր, որ գոյություն չունեն Լեռնային Ղարաբաղ, հիմնահարց ու հակամարտություն, որ լուծված է և լուծարված, որ Մինսկի խումբն այլևս անելիք չունի: Բայց աշխարհը գիտի, որ Լեռնային Ղարաբաղը կամ ԼՂՀ-ն որպես առանձին միավոր ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, իսկ մինչ այդ եղել է որոշակի ինքնուրույնությամբ միավոր: Հիմա, ըստ այդ հայտարարության, չկա այդ միավորը, աշխարհագրական այդ անվանումը, սահմանված տարածքը, նման հասկացություն գոյություն չունի: Ադրբեջան է, Ադրբեջանի տարածքն է՝ առանց որևէ առանձնահատկության: Ինքնորոշման հարցն էլ է ինքնաբերաբար դուրս մղվում. չկա ԼՂՀ՝ չկա ինքնորոշում:

Ուստի, մինչև 1988թ-ի Ազգային զարթոնքը՝ ԼՂՀ-ն իր աշխարհագրական տարածքով ընդգծված միավոր էր Ադրբեջանի կազմում: 34 տարվա պայքարից հետո, որ փորձեցինք փրկել ԼՂՀ-ն, այսօր, որպես միավոր իր տարածքով ու սահմաններով, ինքնավարությամբ չի դիտվելու Ադրբեջանի կազմում, այլ պարզապես Ադրբեջան, ադրբեջանական տարածք՝ առանց որևէ առանձնացնող կամ տարբերվող հատկության: Եթե նախկինում վատ էր վիճակը, հիմա առավել վատ վիճակում է հայտնվելու: Ստացվում է, որ ջրափոսից դուրս եկանք և ճահիճն ընկանք: Ասելու ենք՝ նախկինի պես էլ չմնաց:

Նույնը Հայաստանի հետ է կատարվում: Ավելի բզկտված ու կրծոտված Հայաստան է սպասվում, քան 88-ից առաջ էր: Արդեն մեր սահնաններից ներս է ադրբեջանական զինուժը, որի դուրս բերման մասին որևէ բառ չի հնչել Բրյուսելից: Դեռ ավելին ենք զիջելու՝ մինչև Նախիջևանը Ադրբեջանին կապող պորտալարով: Հայաստանի առումով էլ ասելու ենք՝ գոնե նախկինը պահպանվեր:

Ա՜խր, այդպես չի լինում: Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է՝ կասեր հանճարեղ գրողը: Ա՜խր, 2021թ-ի հունիսի 20-ին Նիկոլ չեն վերընտրում, որ այսպես խեղճ ու կրակ, անկարող, անկամ ու անունակ գնա ու նստի՝ վիզը ծուռ, գլուխը կախ, և ինչ ասեն, լուռ ու մունջ գլխով համաձայնության նշան տա: Ա՜խր, այդպես խեղճությամբ, այդքան ողորմելի չեն ներկայանում աշխարհին: Նիկոլը մեր ընտրությունն է, մեր ներկայությունն է, մենք ենք այդ խղճահարվածն աշխարհի առաջ: Մեր պարզած բռունցքը մեր գլխին իջավ մեր իսկ կամքով, մեր ընտրությամբ, սեփական ձեռքով: Չգիտեմ, գուցե չենք ամաչում, հակառակ դեպքում թույլ չէինք տա: Չէ՞ որ մենք ուզեցինք, որ այդպես լինի:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»