Միտք Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 22:26 22-05-2022

Խաղաքարտը բացվեց


Դիմադրության շարժումը մայիսի 21-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ներկայացրեց ցուցարարի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների, խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որի ժամանակ բացվեց գլխավոր խաղաքարտը։ Վերջապես հայտնի դարձավ, թե կոնկրետ ինչ է ուզում ցուցարարը։ Եթե հայտնի լիներ նաև, թե հայ-ադրբեջանական բանակցությունների, խաղաղության պայմանագրի կարևոր դրույթների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի հայ-ադրբեջանական բանակցություններ վարող ՀՀ վարչապետը, ապա հնարավոր կլիներ համեմատել նրա և ցուցարարի մոտեցումները, գտնել նմանություններն ու տարբերությունները։

Փորձագետները շրջանառում են ենթադրություն, թե մայիսի 21-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով ՀՀ իշխանությունն ուզում է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններ վարել, բայց չի կարողանում։

Բանակցություն վարող վարչապետը, ելնելով դիվանագիտական կանոններից, չի կարող գաղտնազերծել, թե Շառլ Միշելի միջնորդությամբ ինչի շուրջ է բանակցում Ադրբեջանի հետ և որոնք են հայկական կողմի սկզբունքները։ ՀՀ-ն պատերազմում պարտված կողմ է, ռուս-թուրք-ադրբեջանական ճնշումների տակ խոստացել է զիջումներ անել։ Սակայն ժողովուրդը կարող է դեմ լինել այդ զիջումներին, և հավելյալ խնդիրներ կառաջանան։ Քանի որ ժողովրդի ձայնն այս օրերին հնչում է Երևանի Ֆրանսիայի հրապարակից, ապա ցուցարարը իշխանությանն է ներկայացնում այն, ինչը կարևոր է ժողովրդի համար։ Սրանով է բացատրվում նաև այն, որ հանրահավաքից հետո ցուցարարը երթով շարժվեց վարչապետի նստավայր և նրան փոխանցեց «ժողովրդի» պատկերացումները։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ներկայացրած պատկերացումների 1-ին կետում նշվում է, որ «անհրաժեշտ է զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը»։ Այսպիսով՝ բացվեց խաղաքարտը, ըստ որի՝ իշխանությանն անհրաժեշտ է ձգձգել բանակցությունները մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտն ու նոր աշխարհակարգի ձևավորումը։ Այս ձգձգումը դեռևս հաջողվում է հրապարակի ցուցարարի շնորհիվ ստեղծված ներքաղաքական լարվածության միջոցով։ Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական տա, և իշխանությունն անցնի հրապարակի ցուցարարին, ապա նա ևս ձգձելու է բանակցությունները մինչև ուկրաինա-ռուսական պատերազմում ՌԴ-ի պարտությունն ու նոր աշխարհակարգի ձևավորումը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել