Ներքին 5 տարի առաջ - 12:18 10-05-2021

Վարդաձորում բացվեց Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի զոհերի հուշարձան

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում Մայիսիննյան հաղթանակների օրը նշանավորվեց Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմամբ՝ բարերարությամբ վարդաձորցի գործարար Անդրանիկ Բաղդասարյանի։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված Արշամ Մանուկյանի եւ Մոնթե Մեսրոպյանի ընտանիքների անդամներին։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։ Հուշարձանը տեղադրվել է Վարդաձորի միջնակարգ դպրոցի բակում (քանդակագործ Արա Սիմոնյան, մտահղացումը՝ Վահե Խաչատրյանի)։ Հուշարձանի վերեւի մասում հայրենիքիը պաշտպանող զինվորի բազալտակուռ քանդակն է, ներքեւի մասում՝ մարմարակերտ պատվանդանը, որի վրա փորագրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված 140 եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված 2 վարդաձորցի քաջորդիների անունները։ Հուշարձանի բացումը համընկավ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի՝ Վարդաձոր համայնք կատարած այցի հետ։ Հուշարձանի բացմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Վարդաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Ավետիսյանը, պաշտոնական այլ անձինք, Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան վերջին պատերազմում զոհված վարդաձորցիների ընտանիքների անդամներ, Վարդաձորի եւ հարակից համայնքների բնակիչներ։ Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը, բազմաթիվ անհատ քաղաքացիներ։ Այնուհետև ՀՀ վարչապետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք մասնակցեցին դպրոցի ռազմագիտության կաբինետի անվանակոչության արարողությանը, որը կրելու է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արշամ Մանուկյանի եւ Մոնթե Մեսրոպյանի անունները։

«Ես կատարեցի իմ հոգու պարտքը այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով են մեզ հայրենիք թողել, ովքեր արժանի են մեծարանքի ու հավերժացման»,-նշել բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու