Արտաքին 4 տարի առաջ - 12:02 18-05-2022

ԱՄՆ-ը ծրագրում է մայիսի 25-ից հետո արգելափակել Ռուսաստանի պետպարտքի վճարումները. Bloomberg

ԱՄՆ-ը պատրաստվում է Ռուսաստանին ամբողջությամբ զրկել պետական ​​պարտատոմսերով վճարելու հնարավորությունից, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով, ԱՄՆ ֆիննախը չի պատրաստվում երկարաձգել Ռուսաստանին վճարումներ կատարելու հնարավորություն տվող արտոնագրի ժամկետը, որն ավարտվում է մայիսի 25-ին։

ԱՄՆ ֆիննախի որոշ պաշտոնյաներ հանդես են եկել արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման օգտին և այդպիսով թույլ տալ Ռուսաստանին իր ոսկու և արժութային պահուստները ծախսել պետ​​պարտքի վճարումների վրա, այլ ոչ թե պատերազմի, գրում է Bloomberg-ը: Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում ավելի կոշտ սցենարի կողմնակից են։

Արտոնագրի գործողության ժամկետի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Մայիսի 27-ին Ռուսաստանը պետք է մարի եվրոպարտատոմսերի երկու թողարկում, նշում է գործակալությունը, և եթե արտոնագիրը չերկարաձգվի՝ Ռուսաստանի Դաշնությունը կհայտնվի դեֆոլտի եզրին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն