Ներքին 4 տարի առաջ - 13:31 14-05-2022

Ինչո՞ւ է Թուրքիան պատժում Խաչատուր Սուքիասյանին․ ուղևորները չեն կարողանում «FlyOne Armenia» չեղարկված չվերթերի տոմսերի գումարը հետ ստանալ

Ինչպես հայտնի է, «FlyOne Armenia» ընկերությունը մայիսի 5-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Ընկերությունը վերոհիշյալ ուղղություններով տոմսեր ձեռք բերած ուղևորներին փոխհատուցման տարբերակներ առաջարկեց։

Մինչդեռ Oragir.news-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից՝ առ այն, որ արդեն տևական ժամանակ է՝ չեն կարողանում փոխհատուցում ստանալ։ «Ինչ-որ անիմաստ քաշքշուկի մեջ ենք, հետաքրքրիր է՝ որևէ մեկին առհասարակ հաջողվե՞լ է գումարը հետ ստանալ։ Հեռախոսազանգերով հնարավոր չէ կապ հաստատել։ Ասում են՝ գումարի փոխհատուցումը կարող ենք տրամադրել 5-30 օրվա ընթացքում, հետաքրքիր է՝ տոմս գնելուց ինչո՞ւ չեն ասում՝ եկեք, թռեք, տոմսի գումարը 5-30 օրում կփոխանցենք։ Իրենք ամսի 5-ին են հաղորդագրությունը տարածել, ես էլ ենթադրենք ամսի 15-ին պիտի լինեմ Փարիզում, 1000 դրամի մասին չի խոսքը, որ դե լավ, ոչինչ ես ուրիշ տոմս գնեմ, իրենք էլ դե կփոխանցեն էլի գումարը»։

«FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Oragir.news-ի հետ զրույցում վստահեցրեց, որ որևէ խնդիր հետաձգված կամ չեղարկված չվերթերի գումարի վերադարձր հետ չկա։ «Ավիաընկերությունը նախապես հայտարարել է, որ մինչև հունիսի 10-ը դեպի Փարիզ և Լիոն չվերթերը ստիպված է չեղարկել և նշել է փոխհատուցման այն մոդելները, որ առաջարկում է ուղևորներին։ Այս պահի դրությամբ զանգերի կենտրոնն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, սակայն վստահեցնում ենք, որ որևէ ուղևորի խնդիր չլուծված չի մնալու, և ամեն կոնկրետ դեպքի հետևից, որ հնարավոր է՝ ուշադրությունից դուրս մնա, մենք գնալու ենք, և որևէ ուղևորի խնդիր չլուծված չի մնալու»։

Անանյանն ընդծեց, որ բավականին մեծ թվով ուղևորների մասին է խոսքը, բայց զանգերի կենտրոնը 6 հոգի են սպասարկում։ «Ֆիզիկապես բոլոր զանգերին պատասխանելու խնդիր կա։ Ամեն դեպքում, լուծելով բոլոր խնդիրները, գնալու ենք առաջ։ Շատերը փորձում են կապ հաստատել սոցցանցերի միջոցով, բայց մենք աշխատում ենք սոցցանցերով կոմունիկացիան չպահել, քանի որ անձնական տվյալների պաշտպանության խնդիր կա։ Սոցցանցը մեր տիրույթը չի, անձնագրի տվյալներ են, կրեդիտ քարտի համար է․ սոցցանում վերահսկողությունը բարդ է»։

Հատկանշական է, որ թեև ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացումն արգելվել է, սակայն Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերը իրականացվում են՝ համաձայն չվացուցակի։ Մյուս կողմից էլ՝ Խաչատուր Սուքիասյանը հայտնի է որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ամենամեծ ջատագով․ ինչո՞ւ են Թուրքիայից պատժում Սուքիասյանին։ Անանյանն այս հարցերի շուրջ խոսել չցանկացավ՝ ընդգծելով, որ այդ հարցերի հասցեատերն ինքը չէ։ «Մեր հայտարարությունում ամեն ինչ ասվել է։ Ես քաղաքական դաշտ չեմ մտնելու, հիմա փորձում ենք իրար հետ անկապելի բաներ իրար կապել։ Ավիաընկերությունը ամեն ինչ կանի, որ ուղևորների հարցերը հրատապ լուծում ստանան»,- ասաց Անանյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը