Ներքին 4 տարի առաջ - 14:49 17-01-2022

Դատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրեց ապացուցել Սերժ Սարգսյանի մասին խոսքերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, պարտավորեցրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարտվել է արտասահմանյան խաղատներում 100 մլն դոլարից ավել գումար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Օգոստոսի 25–֊ին Սուքիասյանը ԱԺ ամբիոնից էր հայտարարել, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։

Այսօր կայացած նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Դատավորը պարտավորեցրեց հայցվոր կողմին ապացուցել, որ իր արտահայտություններով Սուքիասյանը հանրային կերպով արատավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

«Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը», -գրում է կայքը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 18-ը, ժամը 16։00-ն։

Հիշեցնենք` 2021թ.–ի օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է նույն Բադեն-Բադեններում»:

Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։

Դրանից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր «պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը» հերքելու պահանջով դիմել է դատարան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ