Արտաքին 4 տարի առաջ - 18:17 10-05-2022

Խաղաղ ուկրաինացիների շրջանում զոհերի թիվը հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը. ՄԱԿ

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հազարով գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը, երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ խմբի ղեկավար Մաթիլդա Բոգները, որը պատերազմի ժամանակաընթացքում դիտարկում է Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

Այս պահին համարվում է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 3381 խաղաղ բնակիչ, սակայն Բոգները համոզված է, որ զոհերը շատ ավելի են։ Շատերը մահանում են ոչ թե անմիջապես մարտական գործողություններից, այլ բժշկական օգնության բացակայության պատճառով։

Բոգները հայտարարել է, որ իր խումբը տեղեկություններ ունի Կիևի և Չեռնիգովի մարզերի 14 բնակավայրերում մարդկանց սպանությունների, բռնաբարությունների և առևանգումների մասին: «Զոհերի թվում ավելի շատ կանայք են և աղջիկները»,- հայտարարել է նա։

Վերջինիս խոսքով, բացահայտված բոլոր դրվագները կարող են հավասարվել ռազմական հանցագործությունների հետ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն