Արտաքին 4 տարի առաջ - 21:56 06-05-2022

«Ավրորա» ավիաընկերությունն ինքնաթիռների պակաս ունի. ՌԲԿ

Հեռավորարևելյան «Ավրորա» միասնական ավիաընկերությունը, որը ստեղծվել է 2021 թ. տարածաշրջանային մի քանի ավիափոխադրողի միաձուլման արդյունքում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին բախվել է ինքնաթիռների պակասի, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով երեք աղբյուր։

Ըստ նախնական տվյալների՝ խոսքը երեք Bombardier ինքնաթիռի մասին է, որոնք գտնվում են Յակուտսկի օդանավակայանում ոչ թռիչքային վիճակում։

Աղբյուրների համաձայն՝ խնդիրները կապված են օտարերկրյա ինքնաթիռների պահեստամասերի և բաղադրիչների մատակարարումների դադարեցման, ինչպես նաև սպասարկումից հրաժարվելու հետ։ Առաջին հերթին դժվարությունները վերաբերում են կանադական Bombardier ինքնաթիռներին, ասվում է հոդվածում։

ՌԲԿ-ի հաղորդմամբ, «Ավրորան» առաջնահերթ պետք է ստանա ռուսական ինքնաթիռներ։ Մասնավորապես, դեռ 2021 թվականին ավիաընկերությունը պետք է ստանար Superjet, սակայն այժմ, ինչպես երևում է հրապարակումից, դա տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ։

«Ավրորան» ինքնաթիռների պակասի դեմ պայքարում է՝ բանակցություններ վարելով այլ ավիաընկերությունների հետ համատեղ թռիչքների շուրջ (նույն ուղղություններով մրցելու փոխարեն): Սա կվերաբերի առնվազն յոթ երթուղու, որոնցից վեցում նախկինում նախատեսված էր օգտագործել Bombardier ինքնաթիռներ։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել