Ներքին 5 տարի առաջ - 14:44 01-09-2021

Նոր ազգային ավիաընկերությունն անվանվել է «Fly Arna»

Ազգային նոր ավիաընկերությունն արդեն անուն ունի՝ «Fly Arna»։ Տեղեկությունն այսօր հայտնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերությունը։ Նրանց համատեղ ձեռնարկությամբ հիմնադրված նոր ազգային ավիաընկերությունն անվանվել է «Fly Arna» (Ֆլայ Արնա):

Հաղորդագրության համաձայն`2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթում ավելի քան 500 առաջարկ է ստացվել, որոնցից ընտրվել է «Fly Arna»-ն։

Կազմակերպիչների մեկնաբանմամբ` ««Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը»:

«Էյր Արաբիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ասել է, որ նոր անունն արտացոլում է «Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք»:

«Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ «Fly Arna»-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կտա մեր պետությանը և ժողովրդին»,- նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Նշենք, որ «Fly Arna»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի Ավիաընկերության շահագործման վկայագրի ստացման համար, որից հետո արդեն հայտնի կլինի, թե երբ կգործարկվի նոր ընկերությունն ու ինչ ուղղություններով թռիչքներ կիրականացնի։

Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին 2021 թ. հուլիսին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները