Արտաքին 4 տարի առաջ - 15:59 04-05-2022

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել լրագրող Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել լրագրող Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ։ Պետդումայի նախկին պատգամավորն ​​ու հեռուստահաղորդավարը կասկածվում է ռուսական բանակի մասին անարժանահավատ տեղեկություններ տարածելու մեջ: Նա գտնվում է արտերկրում:

Քրեական գործի մասին Քննչական կոմիտեն հաղորդել է մարտի 22-ին։ Նևզորովը հետապնդվում է սոցցանցերում ռուս զինվորականների կողմից Մարիուպոլի ծննդատան գնդակոծության մասին գրառումների համար։ Լրագրողը դրանք համարել է կանխամտածված։ Քաղաքացիական օբյեկտների կանխամտածված գնդակոծությունը կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն։

Ռուս զինվորականները հերքում են, որ կանխամտածված հարված են հասցրել քաղաքացիական օբյեկտներին։ Այն դեպքերում, երբ գրանցվում են նման գրոհներ, նրանք հայտարարում են, որ հարձակվել են ուկրաինացի զինվորականների վրա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին