Արտաքին 4 տարի առաջ - 16:53 02-05-2022

Սաակաշվիլին հրաժարվում է զբոսանքներից և որոշ դեղամիջոցներից. Վրաստանի ԱՆ

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտում հրաժարվում է զբոսանքներից և չի ընդունում որոշ դեղամիջոցներ։

Սաակաշվիլին այսօր չի կարողացել ներկա գտնվել դատավարությանը՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նրա փաստաբան Նիկա Գվարամիան հայտարարել է, որ Սաակաշվիլին տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, խաթարվել է նրա խոսքի արտասանությունը։

«Միխեիլ Սաակաշվիլին ապահովված է երեքանգամյա սննդով, բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով, որոնցից որոշ դեղամիջոցներ չի ընդունում, իրավունք ունի լինելու մաքուր օդում և զբոսնելու, որից նա չի օգտվում սեփական որոշմամբ»,- ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել