Արտաքին 4 տարի առաջ - 15:12 29-10-2021

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլին ինքնասպանության իրավունք ունի

«Ըստ օրենքի՝ մարդն ինքնասպանության իրավունք ունի»,- հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլի մասին լրագրողի հարցին։

«Եթե վիճակը վատանա, նրան, իհարկե, կցուցաբերեն բուժօգնություն, բայց ինչպիսի՞ն կարող է լինել վերջը»,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հարցրել են վարչապետին։

«Վերջը չգիտեմ... Եթե մարդը վնասում է սեփական առողջությունը... Նույնիսկ ավելին. ըստ օրենքի՝ մարդն ինքնասպանության իրավունք ունի: Եթե ​​մարդը որոշի ինքնասպանություն գործել, ապա նա իրավունք ունի դա անելու, բայց պետությունը, բնականաբար, չի կարող պատասխանատվություն ստանձնել դրա համար։

Ուզում եմ ասել, որ մենք բացարձակ ամեն ինչ անում ենք։ Իմ հանձնարարությամբ ստեղծվել է բժիշկների լրացուցիչ խումբ, այս կոնսիլիումըը կազմակերպվել է մեր կողմից, չնայած այն բանին, որ նրան՝ որպես բանտարկյալի, տրամադրել են և տրամադրելու են լիարժեք բուժսպասարկում։ Այնուամենայնիվ մենք լրացուցիչ ստեղծել ենք բժիշկների խումբ, և նրանք ամեն օր զննում են։ Մենք նրա համար ստեղծել ենք լիարժեք հարմարավետություն, որպեսզի հարցեր չմնան»,- ասել է վարչապետը (մեջբերումը՝ Netgazeti-ի):

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի