Արտաքին 4 տարի առաջ - 22:11 29-04-2022

Ռուսաստանը կհանի դեպի ԴԺՀ և ԿԺՀ, Հայաստան, Ղրղզստան և Էկվադոր թռիչքների սահմանափակումները

Մայիսի 16-ից Ռուսաստանը վերացնում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ, Հայաստան և Ղրղզստան մեկնելու, ինչպես նաև դեպի Էկվադոր կանոնավոր և չարտերային թռիչքների սահմանափակումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

«Օպերատիվ շտաբը որոշել է 2022 թվականի մայիսի 16-ից վերացնել կանոնավոր և չարտերային թռիչքների սահմանափակումները Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր, որոնք բաց են միջազգային չվերթների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս օրվանից կվերացվեն նաև Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի և այդ երկրներ ռուսաստանցիների ելքի սահմանափակումները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին