Մամուլ 4 տարի առաջ - 09:01 28-04-2022

Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն. վթա՞րն էր պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունն առաջարկում է սահմանել տեղեկատվական նշաններ, որոնց ազդման գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը: Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը հանրային քննարկման դրվեց երեկ՝ ապրիլի 26-ին, երբ Երեւանի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Չի բացառվում, որ գործադրին երեկվա դեպքն է սթափեցրել նման նախագիծ մշակելու:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Երեւանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների եւ թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջեւ առաջանում են կոնֆլիկտային կետեր։ Չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի՝ առավելություն է տրվում հետիոտնի երթեւեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը:

Եւ այս խնդիրը հնարավոր է լուծել՝ հասնելով համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ