Արտաքին 4 տարի առաջ - 13:28 17-05-2022

Պատերազմի մոտալուտ ավարտի նշաններ չկան. Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի նշաններ չի տեսնում և մտահոգություն է հայտնել հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ։
«Ցավոք, դեռ չի նկատվում, որ աճում է այս ամենին հնարավորինս շուտ վերջ տալու անհրաժեշտության ըմբռնումը»,- ասել է Շոլցը գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, խոստացել է Շոլցը։ Մասնավորապես, նա խոստացված «Հեպարդ» ինքնագնաց զենիթային կայանների բավականին արագ առաքում է ակնկալում։ Իշխանությունները դեռևս դրանց հարմար զինամթերք են փնտրում արտերկրում, ասել է նա։
«Մենք պետք է նաև մշտապես հետևենք այն բանին, որ չընդունենք որոշումներ, որոնք մեզ հակամարտության կողմ կդարձնեն»,- ընդգծել է Շոլցը։
Նա վստահեցրել է, որ չեն լինի այնպիսի որոշումներ, որոնք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության կհանգեցնեն, և կրկին մերժել է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու գաղափարը, որի համար ստիպված կլինեն կործանիչներ ուղարկել։
«Ռուսաստանն այս իրավիճակից միայն մեկ ելք ունի, այն է՝ Ուկրաինայի հետ համաձայնության գալը»,- ասել է կանցլերը։
Նրա խոսքով, դա չի նշանակում, որ խաղաղություն կհաստատվի բռնի ուժի կիրառմամբ, տարածքի մի մասի բռնազավթմամբ և այնուհետև «Ստորագրեք այստեղ» պահանջով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա