Ավելին 4 տարի առաջ - 22:59 02-06-2022

Նշաններ, որոնք վկայում են սեռական հարաբերություններում խնդիրների մասին․ Daily Mail

Ինտիմ կյանքի մասին գրքերի հեղինակ Թրեյսի Քոքսը թվարկել է այն նշանները, որոնք վկայում են սեքսի մեջ խնդիրների առկայության մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քոքսի խոսքով՝ եթե սեքսը դարձել է սովորական, դա նշանակում է, որ զույգը խնդիրներ ունի ինտիմ կյանքում։ Այնուամենայնիվ, սեռական հարաբերությունների նման ընկալման ամենատարածված պատճառները հոգնածությունն ու սթրեսն են:

Ինչպես հավելել է գրողը, մտահոգիչ նշան է անկողնում եսասիրությունը։ Եթե ​​զուգընկերոջը թվում է, թե սեքսի ժամանակ իր ցանկություններն անտեսվում են, որոշ ժամանակ անց զույգի մեջ կոնֆլիկտ է առաջանալու։

Գրողը զգուշացրել է, որ ինտիմ հարաբերության նախաձեռնողը չպետք է մի կողմը լինի։ Հակառակ դեպքում կստացվի, որ երկրորդ զուգընկերը ազդանշան է ուղարկում. «Ես այնքան էլ չեմ սիրում քեզ հետ սեքսով զբաղվել, բայց դա անում եմ՝ միայն քեզ հաճոյանալու համար»։

Մեկ այլ մտահոգիչ նշան է Քոքսն անվանել առօրյա կյանքում սեքսի մասին խոսակցությունների բացակայությունը: Նրա կարծիքով՝ ցանկացած փոփոխություն և հույզ պետք է քննարկել զուգընկերոջ հետ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ