Արտաքին 4 տարի առաջ - 17:13 23-04-2022

ԵՄ երկրները ՌԴ-ին վաճառել են հարյուր միլիոնավոր եվրոյի զենք՝ շրջանցելով էմբարգոն. Telegraph

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Բուլղարիան և Չեխիան հարյուր միլիոնավոր եվրոյի զենք են մատակարարել Ռուսաստանին՝ օգտագործելով էմբարգոյի սողանցքները։ Այս մասին գրել է Daily Telegraph
թերթը՝ հղում անելով Եվրամիության զեկույցին:

Բրիտանիան, որը ԵՄ-ից դուրս է եկել 2020 թվականին, նույնպես զենք է մատակարարել Մոսկվային, սակայն, պարբերականի տվյալներով, նրա պայմանագրերը աննշան են՝ ընդհանուր առմամբ 2,4 միլիոն եվրոյի։

Իսկ Փարիզն ու Բեռլինը 2015-2022 թվականներին Մոսկվային վաճառել են 273 միլիոն եվրոյի զենք, բխում է Եվրամիության զեկույցից, որը թերթի տրամադրությանն է ներկայացրել Ռումինիայից եվրախորհրդարանական Քրիստիան Տերհեշը։

ԵՄ երկու խոշորագույն երկրների կողմից վաճառված զենքերի թվում են հրթիռներ ու ռումբեր, որոնք, ամենայն հավանականությամբ, այժմ օգտագործվում են Ուկրաինայում, գրում է Telegraph-ը։

ԵՄ-ն իր անդամների համար Ռուսաստանին զենքի մատակարարումների էմբարգո է սահմանել 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում