Արտաքին 3 տարի առաջ - 19:00 19-05-2023

Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա ինչո՞ւ է միլիոնավոր դոլարների զենք գնում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել այդ երկրում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ և ընդունել վերջինիս հավատարմագրերը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը։

Հանդիպման ընթացքում Ալիևը Մադհուսուդհանանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության, այսպես կոչված ադրբեջանական տարածքները 30-ամյա օկուպացիայի, Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքների մասին։ Նա պնդել է, որ Հայաստանում գործում են ռևանշիստական ուժեր, որոնք Ադրբեջանի նկատմամբ դեռևս տարածքային պահանջներ ունեն։

Իլհամ Ալիևի համոզմամբ՝ Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը նոր սպառնալիքներ է ստեղծում։ Նա շեշտել է, որ այս քաղաքականությունը տարածաշրջանի համար կարող է հանգեցնել նոր սպառնալիքների։ «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում»,- ասել է նա։

Անդրադառնալով Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի նախագահությանը, Ալիևն ասել է, որ երկրի նախագահության շրջանը շատ բեղմնավոր է դարձել շարժման ինստիտուցիոնալ զարգացման համար։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված մի շարք կարևոր նախաձեռնությունների հաջող իրականացումը։

Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել Չմիավորման շարժման անդամ երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը՝ պահպանելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները, Բանդունգի սկզբունքները:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան