Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:15 16-04-2025

Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառողին՝ մարզպետի շնորհակալագիր

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառողին՝ մարզպետի շնորհակալագիր

2020թվականից սկսած Իջևանի գինու, կոնյակի գործարանը այդ գործարանի մոտ Աղստև գետի հունն ավերել է, այնտեղ անօրինական մեծ, երկար պատ կառուցել, գետի հունը փոխել, որի հետևանքով Իջանի դենդրոպարկի ջրառը գետից ինքնահոս կերպով ոռոգման ջուր չի ստացել, դենդրոպարկի հազվագյուտ, արժեքավոր ծառերի և տնկիների մի զգալւ մասը չորացել է , դենդրոպարկին, պետությանը, բնությանը պատճառվել է միլիոնավոր դոլարների վնաս; Հարուցված քրեական գործով Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրենին կամ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեև գործը քննվում է 2021թ․ հոկտեմբերիցԼ Գործն այժմ քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ 2023թվականի վերջին , տարեմուտին Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Իջևանի գինու․ կոնյակի գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Էմին Եղիազարյանին շնորհակալագիր է հանձնել մարզում իրականացրած մեծավալ ներդրումների, խաղողագործության զարգացման, գյուղացիական տնտեսություններին ցուցաբերած աջակցության համար։ Մարզպետն այդ շնորհակալագրում կարող էր ավելացնել՝ «Իջևանի դենդրոպարկի հազվագյուտ, արժեքավոր բուսականությանը պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար»»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն