Միտք 4 տարի առաջ - 22:08 15-04-2022

Մեծ գիտնականի իմիտացիա կամ «էլիտար» հովերով աստվածաբանը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհել: Ու հավանաբար ոգեւորված այն փաստից, որ նույն ազգանունն ունի, ինչ Մենդելեեւի աղյուսակը 6 տարրով համալրած լեգենդար գիտնականը, Հովհաննես Հովհաննիսյանը կոչ է արել երիտասարդներին գիտակցել, թե ինչ պատվաբեր գործ է գիտությամբ զբաղվելը:

Նա ասել է, որ տարիների ընթացքում հանրությունը բավարար հարգանք չի տածել գիտնականների հանդեպ, մինչդեռ գիտնականները հասարակության էլիտան են:

Եթե խոսքը վերաբերվում է, Յուրի Հովհաննիսյանին, անշուշտ, նա էլիտա է, հայտնի է աշխարհով մեկ, Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը նրա անունն է կրում, Հովհաննիսյանը մի շարք կիրառական հետազոտություններ է արել միջուկային ֆիզիկայի ոլորտում:

Իսկ ի՞նչ է արել մյուս Հովհաննիսյանը՝ աստվածաբանը: Նրա կյանքի ամենանշանակալի դրվագներից մեկն այն է, որ ընդամենը եղել է ՔՊ-ական փոխնախարար, իսկ հաջորդը, որ 2018 թ․ դարձել իմքայլական պատգամավոր: Այժմ էլ ռեկտոր է դարձել:

Ինչ վերաբերվում մեծ գիտնական լինելուն, նրա դոկտորական ատենախոսության մեջ խախտումների ու արտագրությունների վերաբերյալ գիտական շրջանակների դժգոհությունները դեռեւս չեն դադարում: Մի կենսաֆիզիկոս, օրինակ, Հովհաննես Հովհաննիսյանի ատենախոսության վերաբերյալ նույնիսկ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Այսքանով հանդերձ, արդյո՞ք ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ իր այս գործողությունները պատվաբեր են կամ համարժեք գիտությամբ զբաղվելուն:

Ի դեպ, մեծ գիտականի հավակնություններով այս մարդը ձախողումներ ունի նաեւ անձնական «ֆրոնտում»․ նախկին կինը դատի է տվել: Հիմա՝ այսքանից հետո, ո՞նց պատկառանքով վերաբերվես «էլիտային»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է