Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:35 04-12-2024

Լուրջ դեմքով ավտոբուսի վարորդի աշխատավարձը գիտնականի ու բանասերի եկամտի հետ են համեմատում

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Էվոյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ մարդիկ լուրջ դեմքով ավտոբուսի վարորդի աշխատավարձը գիտնականի ու բանասերի եկամտի հետ են համեմատում։ Ու համեմատում են ոչ թե 200 կամ 300 հազարը, որը վարորդների մեծ մասն է ստանում, այլ 400 հազարը։

Նախ էդպիսի բանասեր չգիտեմ, որ շաբաթական 70 ժամ է աշխատում։ Գիտնական չգիտեմ, որ իր սարքերը իր միջոցներով է գնում (պարզվեց` վարորդները վճարում են 12'500 դրամ համազգեստի համար, 5'000 դրամ բաճկոնի համար)։ Բանասեր չգիտեմ, որ պարտավոր է իր գրասենյակն օրվա վերջում մաքրել, ինչպես վարորդն իր ավտոբուսը։ Գիտնական չգիտեմ, որ աշխատավայրում զուգարան չունի։ Բանասեր չգիտեմ, որ ունի նաև հաշվապահ֊գանձապահի պարտականություններ ու հաշվետու է վճարումների ու վճարման սարքի համար։ Գիտնական չգիտեմ, որ պատասխանատու է իր աշխատանքային գործիքի տեխնիկական սարքինության համար։ Եվ այլն։

Թող ներեն ինձ գիտնականներն ու բանասերները, բայց հենց իրենց եկամուտների ֆոնին նման պայմաններում աշխատող վարորդի 200'000֊ը անարդար ցածր աշխատավարձ է թվում, նույնիսկ 400'000֊ն է ցածր։

Իսկ նիկոլական մեթոդներով հանրության տարբեր խավերի միջև պառակտում ու ատելություն սերմանողներն ու համերաշխություն խաթարողները ոչ մի եկամտի էլ արժանի չեն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը