Յուլիա՞, թե՞ Յուլիյա Անտոնյան․ նիկոլական Հայաստանի անիծող գիտնականի կերպարը
copy image url

Յուլիա՞, թե՞ Յուլիյա Անտոնյան․ նիկոլական Հայաստանի անիծող գիտնականի կերպարը

Ներքին 2 ամիս առաջ - 16:00 18-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին պարբերաբար խոսում են ուսումնական հաստատությունները, հատկապես բուհերն ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նաև բուհերն ապաքաղաքականացնելու խոստմամբ իշխանության եկավ, որը, ցավոք սրտի արժանացավ իր մյուս խոստումների ճակատագրին․ բուհերի կառավարման խորհուրդները կուսակցականացվեցին, կարկառուն ՔՊ-ականները դարձան ռեկտորներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներն ազատվում են աշխատանքից և այլն։

Փետրվարի 11-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում էր ունեցել ավելի քան 3 տասնյակ կին գիտնականների հետ։ Հանդիպմանը նախարարը շնորհակալություն էր հայտնել կին գիտնականներին իրենց ներդրած ջանքերի համար՝ նշելով, որ կառավարությունը խթանում է կանանց ներգրավվածությունը հետբուհական կրթության մակարդակում և կարևորում հետագայում կանանց գիտական և հետազոտական գործունեությունը:

Ընդունելության արժանացած կին գիտնականների շարքում էր նաև ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանը, ով միևնույն ժամանակ 45 մլն դրամ դրամաշնորհ է ստացել։ Ուշագրավ է, որ նման խոշոր դրամաշնորհի արժանացած գիտնականն իր աշխատանքները շատ հաճախ համեմում է իշխանական քարոզչական թեզերով և պաշտպանում գործող իշխանությունների վարած քաղաքական կուրսը։ Ասվածի վկայությունը նրա և Վալենտինա Գևորգյանի համահեղինակած մենագրության «Հայաստանը 2018 թվականից հետո․ սոցիալական և քաղաքական փոփոխություններ» անունը կրող գլուխն է, որտեղ նա 2018-ի իշխանափոխության, Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև հետպատերազմական զարգացումների վերաբերյալ երկրորդում և հալած յուղի նման ընթերցողին է հրամցնում ՔՊ-ական թեզերը։

Յուլիա Անտոնյանն արտասահմանյան ժողովածուներից մեկում «Իշխանություն, ընտանիք և բիզնես․ օլիգարխիկ տնտեսության դրսևորումներն ուշխորհրդային և հետխորհրդային Հայաստանում մինչև 2018 թվականը» վերտառությամբ հոդված է տպագրել, որում կրկին երկրորդել է իշխանական թեզերը։ Հայաստանյան իրողություններին, ինչպես նաև հիշյալ գիտնականի քաղաքական հայացքներին անծանոթ ընթերցողի մոտ այս հոդվածից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում օլիգարխիա է եղել մինչև 2018 թվականը, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այն արմատախիլ է արվել։ Կարծում ենք՝ անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող իրավապաշտպաններն ու երբեմնի ակտիվիստները Անտոնյանի հետ այս հարցում չէին համաձայնվի և նրանց դեմքին մեղմ ժպիտ կառաջանար։

Բացի այդ, կին գիտնականը առանձնապես չի խորշում ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլ նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին անվայելուչ խոսքեր և վիրավորանքներ շռայլելուց։ Օրերս Անտոնյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ վիրավորական արտահայտություններ և անեծքներ հնչեցնելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին։ Անտոնյանը դժգոհել էր, որ դատավորին համոզիչ է թվացել այն պնդումը, որ Միքայել Բադալյանի հարցազրույցն առանց իր իմացության է հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցներում, և ինքը զրպարտության համար ստիպված է լինելու 500 հազար դրամ վճարել։ «Ես, իհարկե, բողոքարկելու եմ այդ որոշումը, բայց համոզված եմ, որ անգամ եթե այդ փողը ինձանից զոռով պոկեն, այն միայն դժբախտություններ կբերի Բադալյանին և իր ընտանիքին։ Միայն դժբախտություններ»,- Միքայել Բադալյանին և նրա ընտանիքին նման խոսքերով է անիծել ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դոցենտը։ Հատկանշական է նաև, որ Անտոնյանի անեծքներով համեմված այս գրառման ներքո հավանության նշան է դրել նաև Մայր բուհի շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը։



Ուշագրավ է, որ վերջինս իր քաղաքական հայացքներն ու անհանդուրժողականությունը չի թաքցնում ոչ միայն սոցցանցերում, այլև համալսարանում, չնայած այն բանին, որ հենց իր գովերգած իշխանությունն է պարբերաբար խոսում բուհերն ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես՝ Անտոնյանը համալսարանում աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողների նկատմամբ իր անհանդուրժող կենցվածքով․ 2024 թվականի մայիսին վիրավորել էր ԵՊՀ-ում իրազեկման ակցիաներ և դասադուլի կոչեր անող «Սրբազան» շարժմանը ակտիվիստներին, ինչպես նաև շարժմանը միացած ուսանողներին։ Միջադեպին ականատես եղած ուսանողների պնդմամբ՝ Անտոնյանն անթույլատրելի է համարել դասապրոցեսների խաթարումը, ինչպես նաև բողոքի ակցիաներին ուսանողների ներգրավվածությունը, մինչդեռ 2018-ին վերջինիս արարքներն ու կոչերը բոլորովին այլ էին։
Հավելենք նաև, որ Անտոնյանի աշխատանքներն ուսումնասիրելիս նրա անվան հարցում անորոշության բախվեցինք։ Թեպետ Երևանի պետական համալսարանի կայքում նա ներկայանում է որպես Յուլիյա Անտոնյան, բայց հենց իր գիտական աշխատանքների ցանկում նա հանդես գալիս թե՛ որպես Յուլիա, թե՛ Յուլիյա։ Քանի որ Անտոնյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայանում է որպես Yulia, հրապարակման մեջ նրան ներկայացրել ենք որպես Յուլիա։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում բարձագույն ուսումնական հաստատությունները 2018 թվականից հետո ոչ թե ապաքաղաքականացվեցին, այլ ՔՊ-ականացվեցին, որի հետևանքով առաջխաղացում ունեցան և շարունակում են ունենալ այն գիտնակնները, ովքեր անվերապահ աջակցություն են հայտնում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, կամ առնվազն քաղաքականությամբ չեն զբաղվում և նույնն էլ հորդորում են իրենց ուսանողներին։ Ասվածի վկայությունը Յուլիա Անտոնյանի օրինակն է, ով 45 մլն դրամ դրամաշնորհ է ստանում, բայց ոչ միայն գիտնականին հարիր չեզոքություն չի դրսևորում և սեփական աշխատանքները համեմում է իշխանական քարոզչական թեզերով, այլև անգամ սոցցանցերում չի փորձում իր վերբերմունքը թաքցնել՝ հայհոյելով ու անիծելով իր ընդդիմախոսներին։

Իրականում Յուլիա Անտոնյանը նիկոլական Հայաստանի գիտնականի այն կերպարն է, որը իշխանափոխությունից հետո որպես օրինակ մատնացույց է արվելու իշխանությանը, թե ինչպիսին չպետք է լինի գիտնականը։ Ցավով պետք է փաստենք, որ այսօրվա Հայաստանում Յուլիա Անտոնյանն ու իր նման գիտնականները շարունակում են դասավանդել բուհերում, իսկ այն դասախոսները, որոնց փորձն ու գիտելիքները հաստատապես օգտակար կլինեն ուսանողներին, զանազան պատճառաբանություններով հեռացվում են աշխատանքից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի