Արտաքին 4 տարի առաջ - 13:51 15-04-2022

ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների մասին

ՌԴ ՊՆ-ն առավոտյան ճեպազրույց է տվել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։
Գերատեսչությունից հաղորդել են.
• Ինքնահռչակ ԴԺՀ-ի զորքերը Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական գործարանն ամբողջությամբ ազատագրել են «ուկրաինացի ազգայնականներից»:
• Կիևի ծայրամասում Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանին հասցված հարվածի արդյուքնում ոչնչացվել են մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության և վերանորոգման արտադրամասերը (այդ մասին հաղորդումներ են ստացվել նաև Կիևից):
• ՌԴ-ն կավելացնի հրթիռային հարվածների քանակը և մասշտաբները Կիևում թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան Ռուսաստանի տարածքում ցանկացած «ահաբեկչական բնույթի հարձակման կամ դիվերսիայի»:
• Խարկովի մարզի Լոզովայա բնակավայրի մոտ խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչ:
• Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռը, որն իբր ապրիլի 14-ին գնդակոծել է Բրյանսկի մարզի Կլիմովո բնակավայրը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի