Արտաքին 4 տարի առաջ - 22:59 02-04-2022

Լիտվան ԵՄ առաջին երկիրն է, որն ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից

Լիտվայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրն այլևս ռուսական գազ չի գնում. այս որոշումը կայացվել է վառելիքի համար ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջների և Ուկրաինայի դեմ ագրեսիայի ֆոնին։

Լիտվայի էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի սկզբից ամբողջությամբ դադարեցվել է ռուսական գազի ներմուծումը, և երկրի գազի կարիքները հոգում են Կլայպեդայի ծովային տերմինալի միջոցով հեղուկացված բնական գազի մատակարարմամբ։

Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսն ասել է, որ Լիտվան ԵՄ առաջին երկիրն է «Գազպրոմից» գազ ստացողների շարքում, որն անկախացել է ռուսական գազի մատակարարումից. «Սա երկար տարիների նպատակային էներգետիկ քաղաքականության և ժամանակին ընդունված ենթակառուցվածքային որոշումների արդյունքն էր»:

Խոսելով «ենթակառուցվածքային լուծումների» մասին՝ Կրեյվիսը նկատի ունի 2014 թվականին Կլայպեդայում բացված հեղուկացված բնական գազի տերմինալը։ ՏԱՍՍ-ի տվյալներով, այն արժեցել է 101 մլն եվրո, Վիլնյուսը տասը տարի շարունակ տարեկան ևս 56 միլիոն եվրո կվճարի նորվեգական Hoeg LNG ընկերությանը, որը կառուցել է Independence նավը հատուկ գազի մատակարարման նախագծի համար։

Ըստ լիտվական մամուլի՝ 2021 թվականին Լիտվան գնել է իր գազի մոտ մեկ երրորդը «Գազպրոմից», սակայն կարողացել է զգալիորեն նվազեցնել կախվածությունը ռուսական մենաշնորհից։ Հունվարին ևս Վիլնյուսը գազ չի գնել Ռուսաստանից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի