Ներքին 4 տարի առաջ - 18:54 28-03-2022

Քրեական օրենսգիրքը սահմանափակել էր ժողովրդի կամքի արտահայտումը. Վարդևանյանը՝ Առուշանյանի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին՝ նշելով, որ դրանք աննախադեպ են։

«Մենք այսօր ունենք իսկապես արհեստավարժ դատավորներ, իսկ ճնշումներ՝ ուղղակի և անուղղակի կերպով, տեղի ունենում են։ Դատական համակարգի վիճակը սարսափելի է, քանի որ այսօր էլ կալանավորված վիճակում է գտնվում դատավոր Բորիս Բախշիյանը՝ իր կողմից կայացրած ակտի համար։ Փաստն այն է, որ այսօր Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց, որը տեղի ունեցավ դատարանի վերջնական ակտի հաստատաման արդյունքում։ Էրիկ Ալեքսանյանի միջոցով Գորիսի ընտրված համայնքապետը ցույց տվեց, թե իսկապես ինչ է նշանակում՝ նույնիսկ կալանավորված լինելով լինել ուժեղ»։

Վարդևանյանի խոսքով՝ Քրեական օրենսգիրքը կարգավորում է որոշակի իրավահարաբերություններ, հիմնական կամ լրացուցիչ կետեր է նախատեսում, բայց մյուս կողմից՝ չի կարող Քրեական օրենսգիրքը, այսպես ասած, անտեսել կոնկրետ այն իրավիճակներում, երբ ժողովուրդը ինքն է մանդատ տալիս կոնկրետ պաշտոն զբաղեցնելու համար։ «Կան պաշտոններ, որոնք ընտրովի են, կան պաշտոններ, որոնք նշանակովի են։ Համայնքի ղեկավարի պաշտոնը բոլոր դեպքերում ժողովրդի մանդատից բխող պաշտոնի զբաղեցում է, այսինքն՝ արդյոք այդ ժամանակահատվածում Քրեական օրենսգիրքը ինքը պետք է նաև սահմանափակի՞ ժողովրդի կամքի արտահայտումը»։

Անդրադառնալով Արցախի հարցի խնդրին՝ նա ասաց, որ Արցախը շարունակում է մնալ հումանիտար աղետի մեջ. «Սա քաղաքական մի հարց չէ, սա մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության հարցն է, որին պետք է տրվի լուծում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ միջազգային իրավունքի հնարավոր և անհնար նորմերը խախտող ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը կարող է իրեն թույլ տալ նման հռետորաբանություն՝ խոսելով Արցախի իրավիճակի մասին, իսկ ՀՀ իշխանությունները որոշակի ավելի կոշտ մեթոդներ և հռետորաբանություն չեն կարող օգտագործել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին