Ուղիղ եթեր
Դեժավյու. Արցախի գազը կրկին կտրել են. ինչ են ուզում մեզնից
copy image url

Դեժավյու. Արցախի գազը կրկին կտրել են. ինչ են ուզում մեզնից

Միտք 3 տարի առաջ - 22:21 22-03-2022
Արցախում երեկվանից կրկին անջատված է գազամատակարարումը։Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը հայտարարել են, որ «Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը»։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»։ Ի՞նչ ընդհանրություն կա այս և մարտի 8-19-ը Արցախի գազամատակարարման անջատումների միջև։ Հարցն օրինաչափ է, քանի որ ՄԻՊ-երի և ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունների մեջ այդ զուգահեռը կա։

Երեկ՝ մարտի 21-ին, ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունները համադրելիս ակնհայտ է, որ քննարկվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։Այդ զրույցներից մի քանի ժամ անց Արցախի գազը կրկին անջատվեց։

Իսկ այսօր՝ մարտի 22-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն ու ՌԴ ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալը «քննարկել են Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինված խմբավորումների դուրսբերման հարցը»։ Այս հանդիպումն, իրոք, ուշագրավ է, քանի որ Արցախից հայկական զորքերի դուրս բերման հարցը, որի մասին նշված է Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում, առաջին անգամ է օրակարգի հարց դառնում ռուս և ադրբեջանցի զինվորական ղեկավարության մակարդակով։

Կովկասի հարցերով փորձագետներն արդեն կապ են նկատում այս հարցն օրակարգ ներգրավելու և Արցախում գազամատակարման անջատման միջև։ Կանխատեսելի է, որ վաղը ՌԴ ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալը կժամանի Երևան և այս հարցը կքննարկի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հետ։ Եթե այդ այցը տեղի չունենա, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն սեղմ ժամկետում դուրս բերել հայ զինվորներին Արցախից։ Այդ հաշվի առնելով՝ ռուս-ադրբեջանական դաշնակցությունը նախապես ստեղծում է հումանիտար ճգնաժամ Արցախում, որով փորձում է ստիպել հայերին սեղմ ժամկետում կատարելու ռուս-ադրբեջանական պահանջը։


Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ