Ներքին 3 տարի առաջ - 14:27 12-01-2023

Դեժավյու կամ վերադարձ անցյալին․ «Լավ չեք ապրելու, որ Ղարաբաղի հարցն ի վերջո լուծվի»

Արցախն արդեն 32 օր է տոտալ շրջապատման մեջ է։ Շրջափակման առաջին օրերին թե Հայաստանում, թե Արցախում մարդիկ վստահ էին, որ ճանապարհի բացումը օրերի հարց է, ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, երբ քաղաքակրթված աշխարհում գերակա են մարդու իրավունքները, 120 հազար մարդու շարունակել շրջափակման մեջ պահել, հետևաբար, միջազգային կազմակերպությունների ճշումների արդյունքում ճանապարհը շուտով կբացվի։

Միայն թե ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրավիճակի քննարկումը, ոչ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյանի կոչերը, քննադատություններն ու հորդորները, ոչ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ադրբեջանցի «բնապահպաններին» ոչ մի սանտրմետրով չհեռացրին Արցախի համար կենսակայն նշանակություն ունեցող ճանապարհից։

Արդյունքում, հումանիտար ճգնաժամը, որի մասին արդեն 32 օր է աղաղկում ենք, օր օրի խորանում է։

Կյանքն Արցախում այս օրերին հիշեցնում է ոչ այնքան հեռավոր տարիները, որոնք շատերի հիշողության մեջ մնացել են «մութ ու ցուրտ տարիներ» բնորոշմամբ։

Ինչպես ոչ այնքան հեռավոր 1990-ականների սկզբին՝ հիմա էլ Արցախում էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով ստեղծվել է էներգետիկ ճգնաժամն, որի արդյունքում հովհարային անջատումներ են, ու քաղաքը որոշակի ժամերի ընկղմվում է խորը խավարի մեջ։

Հիմա էլի Արցախում ինչպես 90-ականների սկզբին, քաղաքային տրանսպորտի համատարած բացակայություն է, փողոցները օր օրի ավելի են դատարկվում մեքենաներից։

Դատարկ են նաև խանութների ցուցափեղկերը, որոշներ էլ առհասարակ փակ են, որովհետև այլևս վաճառելու ոչինչ չունեն։ Այն խանութների առջև, որոնք դեռ գործում են և ժամանակ առ ժամանակ սննդամթերք ստանում՝ բազմամարդ հերթեր են։

Այն պահից սկսած, երբ ակնհայտ դարձավ, որ խանութներում երբեմն հայտնվող սննդամթերքը անհամաչափ է հասնում բնակիչներին՝ որոշում կայացվեց սննդամթերքի որոշ տեսակներ «տալոնով» դարձնել, ինչպես նույն 90-ականներին էր։

Այս ամենին զուգահեռ՝ Արցախում սկսել է խորանալ սոցիալական ճգնաժամը՝ գործազրկության աճ է նկատվում, քանի որ բազմաթիվ գործատուներ պարզապես դադարեցնում են գործունեությունը։

Արդյունքում, եթե շրջափակման դեռ առաջին օրեին Ռուբեն Վարդանյանը խոսում էր Արցախում առկա կանխիկ գումարի սղության մասին ու հորդորում քաղաքացիներին անցնել անկանխիկի, ապա հիմա շատերը անցել են խնայողություննրին, եթե այդպիսիք դեռ կան։

Արցախում հիմա շատ բան է հիշեցնում, «մութ ու ցուրտ» 90-ականների սկիզբը, երբ առկա սոցիալական, տնտեսական ու առհասարակ, բոլոր խնդիրներին ու ճգնաժամերին մի պատասխան կար՝ «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել», միայն թե հիմա այս ձևակերպումը առավել ակտուալ կլիներ փոքր ինչ այլ ձևակերպմամբ․ «Լավ չեք ապրելու, որ Ղարաբաղի հարցն ի վերջո լուծվի»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի