Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:36 29-07-2025

Ի վերջո պատրաստ եք արտապատվիրակել, թե՞ մերժել եք, իսկ գուցե չեք էլ քննարկել․ Մարուքյան

Ի վերջո պատրաստ եք արտապատվիրակել, թե՞ մերժել եք, իսկ գուցե՞ չեք էլ քննարկել, գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Եվրամիությունը։ Հավելել է՝ ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերում նաև Չինաստանը։ Վերադառնալով ամերիկյան առաջարկին՝ նկատել է՝ կարող է կիրառվել օտարերկրյա կազմակերպության կամ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության մոդել։

«Կարո՞ղ եմ ասել, որ մենք այս պահին համաձայնություն ունենք։ Չեմ կարող ասել։ Կարո՞ղ է լինել համաձայնություն։ Կարող է»,- նկատեց նա։

Եվ սա շատ հստակ ուղերձ էր միջազգային հանրության համար։

Սակայն օրեր անց՝ հուլիսի 24-ին, Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի տաղավարում պնդեց․
«ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։ Արման Եղոյանի այս պնդումը տարածվում է ամբողջ միջազգային մամուլով, թե իբր Հայաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը, մինչդեռ իրականում այդ առաջարկը շատ ավելի շուտ մերժվել էր Ադրբեջանի կողմից, բայց միջազգային մամուլում տիրաժավորվում է, որ հենց Հայաստանը մերժեց…

Դուք միամիտ եք, եթե կարծում եք, որ սրանով ավարտվում են իշխանությունների դիրքորոշումներն ու մոտեցումների տարբերությունները այդ հարցի վերաբերյալ՝ իրարամերժ, սխալ ուղերձների փոխանցումը մեր միջազգային գործընկերներին:

Երեկ՝ հուլիսի 28-ին, ԱԺ փոխնախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը նույն տաղավարում, նույն աթոռին նստած և պատասխանելով նույն հաղորդավարի հարցին՝ վստահեցրեց․
«Հայաստանը ոչ թե չի ընդունել ամերիկյան առաջարկը, այլ Հայաստանը երբևիցե չի քննարկել և չի քննարկելու որևէ առաջարկ, որը իր օրենսդրությամբ նախատեսված չէ»։

Մինչ այժմ անհասկանալի է, թե ինչ ուղերձով են ՀՀ իշխանությունները դիմում միջազգային հանրությանը։ Հայաստանի կողմից ընդունված որոշումները և ձեռնարկվող քայլերը մեր միջազգային գործընկերների շրջանում շարունակում են տարբեր կերպ մեկնաբանվել։

Մինչդեռ Հայաստանը բացարձակապես այս հարցի քննարկման սուբյեկտ չպետք է դառնար։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ եթե չկա Լեռնային Ղարաբաղը, ապա Հայաստանը չունի պարտավորություն որևէ արտոնյալ կարգավիճակով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու առումով»:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան