Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դեժավյու կամ ինչպես կնկարագրեր 1700 տարի առաջ ապրած Փավստոս Բուզանդը՝ Նիկոլ Փաշինյանին
Վերջերս, Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում արտահայտեց հետևյալ միտքը՝ «Հունիսի 8-ին պատմությունը միանալու է Պապ թագավորի սպանությամբ ընդհատված պատմությանը»։ Փաշինյանը խոսում է, ԱԺ ընտրություններում իրենց հաղթելու դեպքում, Հայաստանյաց պատմության մասին, քանզի Հայոց պատմությունը նրանք արդեն պղծել ու ոչնչացրել են։ Ես այս հարցում համակարծիք եմ Փաշինյանի հետ և համարում եմ, որ Փաշինյանը մաքսիմալ անկեղծ է այս առումով...
Ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տալու են ՔՊ-ին, նույնիսկ գաղափար անգամ չունեն, թե ինչ է խոստանում իրենց Փաշինյանը և իրավունք ունեն գոնե հեռավոր պատկերացում ունենալու թե ինչ պատմության մասին է խոսքը, ով է սկիզբ դրել այդ պատմությանը, որն այսքան տենչում է շարունակել Փաշինյանը, և ինչի համար իրենք տալու են իրենց ձայները։
Մի խոսքով, Տիկնայք և Պարոնայք, նորաթուխ քոչարյանական եմ բերել... Հլա տեսեք թե ինչ է ասում 4-5-րդ դարի հայ պատմագիր, Պապ թագավորի ժամանակակից Փավստոս Բուզանդը՝ Պապ թագավորի (4-րդ դար, 353-374թթ.) մասին, իր «Պատմություն Հայոց»-ում (ուշադրություն՝ ոչ Հայաստանյաց այլ Հայոց)…
«Գլուխ ԻԲ.
ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԼՑՎԱԾ ԷՐ ԴԵՎԵՐՈՎ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՎԱՐՎՈԻՄ:
Իսկ Պապ թագավորը, երբ դեռ նոր ծնված երեխա էր, նրա անօրեն Փառանձեմ մայրը նրան դևերին նվիրեց, ուստի և նա տղայությունից ի վեր լի՛ էր դևերով։ Որովհետև նա միշտ դևերի կամքն էր կատարում, ուստի և չէ՛ր կամենում բժշկվել, այլ միշտ իր անձը վարժեցնում էր դևերով, և դևերը կախարդությամբ երևում էին նրա վրա, և ամեն մարդ բաց աչքով տեսնում էր նրա վրա դևերը։
Որովհետև երբ մարդիկ ամեն օր գալիս էին թագավորին «բարի լույս» տալու, տեսնում էին, որ դևերն օձերի կերպարանքով դուրս են գալիս Պապ թագավորի ծոցից և փաթաթվում նրա ուսերին։ Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գալ, իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր և ասում, թե՝ «Մի՛ վախենաք, սրանք իմն են». և ամեն մարդ ամեն ժամանակ այսպիսի կերպարանքներ էր տեսնում նրա վրա։
Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր ու միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես Հայրապետը կամ Խադ Սուրբ Եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դևերը չքանում էին, աներևութանում։
Եվ Պապ թագավորը շաղախված էր պղծությամբ. երբեմն՝ ինքն էր էգ դառնում և իրեն հանձնում էր խառնակության, երբեմն՝ ուրիշ արուների էգ դարձնելով, խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ՝ անասունների հետ էր խառնակվում։ Եվ այսպես, իր կյանքի բոլոր օրերում նա ենթարկված էր դևերին։
Գլուխ ԻԳ.
ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԻ ՀԱՆԴԻՄԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ԹՇՆԱՄԻ ԷՐ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻՆ՝ ՄԵՂՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ:
Իսկ Հայոց Ներսես Եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նրան նախատում էր և հանդիմանում՝ ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս Եկեղեցու շեմքը ոտք դնել և ոչ՝ ներս մտնել։
Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստաբեր գործերից հրաժարվի՛, ուղղվի՛, շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարությա՛ն գա։ Նրա առաջն էր դնում Սբ. Գրքից վկայություններ՝ վերջին Դատաստանի հավիտենական պատիժներով, ահաբեկում էր նրան, որպեսզի զգաստանա և ուղղվի ու արդարության կարգերի և մաքուր գործերի հետևի։
Իսկ Պապ թագավորը ամենևին նրան չէր լսում, այլ դեռ հակառակվում էր նրան և հետը թշնամանում, նրա մահվա՛նն էր սպասում ու ցանկանում էր նրան սպանել, բայց Հունաց թագավորի ահից նա չէ՛ր համարձակվում նույնիսկ նրան հայտնապես խոսքով անարգել կամ նրա դեմ խստություն բանեցնել, ուր մնաց թե՝ սպանել։
Հենց Հայոց աշխարհի ժողովուրդն էլ, զորքերն էլ թույլ չէին տա այսպիսի բան անել մի մարդու, որից կախված էին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ՝ նրա արդար գործերի, մաքուր վարքի, խաղաղ առաջնորդության պատճառով, և նրա գործած հայտնի Սքանչեչի Հրաշքների համար բոլորը նրա վրա նայում էին՝ ինչպես Երկնավոր Հրեշտակի վրա։
Եվ թագավորը ոխ էր պահում նրա դեմ, միջոց էր փնտրում նրան սպանելու, և հայտնապես այս բանն ասել անգամ չէր համարձակվում, այլապես զորքերը իրեն կսպանեին։ Որովհետև բոլոր մարդիկ ապավինել էին նրա աղոթքի՛ն, և նրան առհասարակ բոլորը սիրում էին՝ մեծերն ու փոքրերը, պատվականներն ու հասարակ մարդիկ, ազնվականներն ու շինականները»։
Ինձ անկեղծ հետաքրքրում է, թե ինչպե՞ս կնկարագրեր 1700 տարի առաջ ապրած «քոչարյանական» պատմագիր՝ Փավստոս Բուզանդը, Նիկոլ Փաշինյանին... Նույն բառերո՞վ...