Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:02 04-09-2026

Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը

Նիկոլ Փաշինյանի հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են ընդդիմախոսների ծայրաստիճան թուլությամբ։

Օգտվելով այդ հանգամանքից՝ Փաշինյանը երեկ մի հզոր միտք է հնչեցրել` ոգևորելով իր բազմաթիվ կողմնակիցներին. նա հանձնարարել է պարզել, թե Նարեկ Նալբանդյանը փորձե՞լ է իրեն ներկայացնել Փաշինյանների ընտանիքի մտերիմ, թե՞ ոչ։

Նախ նման անչափելի, գեղարվեստական բառերից բաղկացած և քրեորեն ոչ հետապնդելի արարքը ինչո՞ւ կամ ի՞նչ հիմքով պետք է քննեն իրավապահները։

Երկրորդ, Նարեկ Նալբանդյանը երբեք չի կարող հիմնավորել իրենից պահանջվող, որը չգիտես ինչու չի պահանջում Փաշինյանը, միակ տվյալը` իր գումարների օրինականությունը, քանզի Նալբանդյանը եթե եղած լիներ «հաջողակ բիզնեսմեն», ապա պետք է երբևէ` մինչև հեղափոխությունը վճարած լիներ գոնե միջին մակարդակի հարկեր կամ գտնվեր 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակներում։

Նշվածից ոչ մեկը Նալբանդյանը չի ապահովել, իսկ եթե այնուամենայնիվ մինչև հեղափոխությունը նա այդ միլիարդները աշխատել է, ապա ավելի վատ, ուրեմն՝ թաքցրել է հարկերը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին