Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:38 22-03-2022

Զելենսկին Հռոմի պապի հետ քննարկել է հումանիտար իրավիճակն Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում տիրող ծանր հումանիտար իրավիճակը։ Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի Twitter-ում։

«Ես Նորին Սրբազնությանը պատմեցի հումանիտար բարդ իրավիճակի և ռուսական զորքերի կողմից փրկարարական միջանցքների արգելափակման մասին: Մենք ողջունում ենք Սուրբ Աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքին վերջ տալու հարցում»,- գրել է Զելենսկին սոցցանցում։

Նա հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Վատիկանի ղեկավարին՝ հանուն Ուկրաինայի և խաղաղության աղոթելու համար։