Արտաքին 4 տարի առաջ - 12:58 20-03-2022

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է մի շարք կարևոր հարցերի շուրջ Մոսկվայի և Կիևի տեսակետների մոտեցման մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մի շարք կարևորագույն հարցերի շուրջ մոտեցել են։ Ընդ որում, դրանցից մի քանիսը պետք է լուծվեն նախագահների մակարդակով։ Այս մասին Չավուշօղլուն խոսել է Hürriyet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, կողմերը համանման կարծիք ունեն համաձայնագրի առաջին չորս կետերի վերաբերյալ։ Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չի նշել կոնկրետ թեմաները, որոնց վերաբերյալ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները համընկնում են։

Չավուշօղլուն հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կկայանա, եթե «խաղաղություն և համաձայնություններ ձեռք բերվեն»։

Նա նաև ընդգծել է, որ Անկարան ցանկանում է նման հանդիպում անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Անթալիայում երկու կողմերի խնդրանքով արտգործնախարարների մակարդակով եռակողմ ձևաչափով հանդիպում արդեն կայացել է։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ