Արտաքին 4 տարի առաջ - 18:21 17-03-2022

Երկրաշարժ՝ Ճապոնիայում. 4 մարդ մահացել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել

Ճապոնիայում չորեքշաբթի՝ մարտի 16-ին, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Չորս մարդ մահացել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ՝ 60 կմ խորության վրա։

Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաները չեղարկել են առափնյա ցունամիի սպառնալիքը, ինչի մասին չորեքշաբթի օրը հայտարարել էր Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։

Միաժամանակ առաջիկա օրերին տարածաշրջանում կարող է դիտվել սեյսմիկ ակտիվության բարձրացում։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքով, երկրի ատոմակայաններից ոչ մեկում «նորմայից ոչ մի շեղում չի հայտնաբերվել»։

Ֆուկուսիմայի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ռելսերից դուրս է եկել արագընթաց ուղևորատար գնացք, և 78 մարդ դրանում չորս ժամ արգելափակված է մնացել: Տուժածներ չեն եղել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են