Միտք 4 տարի առաջ - 11:50 15-03-2022

Դիլիջանյան «արուն» և Արարատյան «այրին»

Արարատի մարզի Վեդի քաղաքում, ինչպես գիտենք, մարտի վերջին նորից ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու, որովհետև նախորդ ընտրություններից հետո թեկնածուները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ։ Հիմա նոր ընտրություններ են լինելու, ու թեկնածուներն արդեն սկսել են ներկայացնել իրենց հայտարարագրերը։

ՔՊ-ական մի թեկնածու՝ Համլետ Խաչատրյանը, հայտարարագիրը լրացնելիս «դիլիջանյան» մոտեցում է ցուցաբերել։ Նա իր ընտանեկան դրության դիմաց գրել է «այրի», այսինքն՝ ամուսինը կորցրած կին։ Թեև որոշ բառարաններում այրին նաև կնոջը կորցրած ամուսնու իմաստով է ներկայացված, բայց մեծ մասում հակառակն է, և մեր ժողովրդի մեջ դարերով եկել է այն համոզումը, որ այրին լինում է կինը, ոչ թե տղամարդը։ Բայց սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ականները չեն կարողանում լրացնել իրենց «անկետան» այնպես, որ կիքսեր չթողնեն ու քննարկման թեմա չդառնան համացանցում։

Բանն այն է, որ 2021 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքում անցկացված ընտրություններից առաջ էլ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դավիթ Սարգսյանն իր անձնական տվյալները լրացնելիս իր սեռի դիմաց գրել էր «արու», ոչ թե արական։ Հետո այդ «արուն» դարձավ քաղաքապետ ու հիմա ղեկավարում է Դիլիջան համայնքը։

Վստահաբար, ՔՊ-ականների մոտ սա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ վերջին դեպքն է լինելու, որ այսպիսի կիքսեր թույլ տան՝ իրենց անձնական տվյալները լրացնելիս։ Ուղղակի ցավն այն է, որ կրթական ցածր ցենզ ունեցող, հաճախ նորմալ կրթություն չստացած «արուներն» ու «այրիներն» են որոշել ղեկավարել մեր երկիրը ու արդեն չորս տարի է՝ «բարեհաջող» կառավարում են։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան