Սպորտ 59 րոպե առաջ - 15:17 17-10-2026

Հայաստանի 2 ներկայացուցիչ կպայքարի Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալի համար

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում մեկնարկել է ազատ ոճայինների պայքարը, որով էլ կեզրափակվի ստուգատեսի մրցումային ծրագիրը։ Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները։

Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի կազմում պայքարի մեջ է մտել 5 ըմբիշ, որոնցից երկուսը՝ Սարգիս Բեգոյանն (61 կգ) ու Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), շարունակում են պայքարը բրոնզե մեդալների համար։

Մեր ընտրանու կազմում եզրափակչի ուղեգրին ամենամոտը 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն էր։ Հաղթահարելով նախնական փուլերի արգելքը՝ հայ ըմբիշը մտել է լավագույն քառյակ, որտեղ եզրափակչի ուղեգրի համար ուժերը չափել է Ղրղզստանի ներկայացուցիչ Յուխան Դոկտուրբեկ Ուուլուի հետ։ Չափազանց դիտարժան, լարված և միավորներով հարուստ գոտեմարտում Բեգոյանը համառ դիմադրություն է ցույց տվել, սակայն վերջնամասում զիջել է 8։10 հաշվով։ Հայ մարզիկը պայքարը կշարունակի անմիջապես բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Պատվո հարթակին կանգնելու հնարավորությունը պահպանել է նաև 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 1։3 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեթ Յագանին։ Վերջինս կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Եվգենի Միխալչինի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ՝ դրանով իսկ Եփրեմյանին հնարավորություն տալով պայքարը շարունակել սփոփիչ գոտեմարտերում։ Այժմ Ռազմիկը սփոփիչ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում ևս կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։

Առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները, ցավոք, լքել են հետագա պայքարը։

Հավելենք, որ մեկնարկային հինգ քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 18-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով առավոտյան 05:00-ին։ Ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 18-ին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան