Ավելին 4 տարի առաջ - 19:47 23-11-2021

Ջիգարխանյանի այրին անհանգստացած է Արբատի իր բնակարանի ճակատագրով

Արմեն Ջիգարխանյանի այրին՝ Տատյանա Վլասովան, վախենում է Արբատում գտնվող իր բնակարանի ճակատագրի համար։ Բանն այն է, որ նրա հանգուցյալ ամուսինը կենդանության օրոք վաճառել է իր բաժինը գործարար Յուրի Ռաստեգինին, որն այժմ պատրաստվում է բնակարանում կազմակերպել Ջիգարխանյանի թանգարանը, գրում է Sobesednik.ru-ն։

«Ոչ մի թանգարան էլ չի լինելու։ Ինձ ոչ ոք անգամ չի հարցրել, թե որտեղ է Ջիգարխանյանի արխիվը։ Ռաստեգինին մի անգամ եմ տեսել։ Նա ինձ թույլ տվեց ապրել այս բնակարանում մինչև իմ մահը։ Սա վայրի պատմություն է», - վրդովվել է Վլասովան՝ «Թող խոսեն» շոուի ժամանակ:

Սակայն ինքը՝ Ռաստեգինը, վստահեցնում է, որ չի պատրաստվում որևէ բան «խլել». գործարարի խոսքով՝ ինքն առաջարկել է բնակարան գնել Ջիգարխանյանի այրու համար՝ Արբատում նրա բաժնեմասի դիմաց։ Նա վստահեցրել է, որ այս թեմայով խոսել է Վլասովայի հետ և հաստատ չի պատրաստվում նրան ոչ մի տեղ վտարել, բայց գործարարը վճռական է տրամադրված գործը գլուխ բերել և հանգուցյալ արտիստի բնակարանը տուն թանգարանի վերածել։

«Դա եղել է Ջիգարխանյանի կամքը, և ես դա ավարտին եմ հասցնելու։ Թանգարանը լինելու է։ Մնացած ամեն ինչ ժամանակի հարց է։ Ավելին, ժամանակին Արմեն Բորիսովիչի հետ պայմանագիր ենք կնքել այս թեմայով։ Ես տեսանյութ ունեմ, թե ինչպես է նա ստորագրել այդ ամենը», - բացատրել է Ռաստեգինը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում