Միտք 4 տարի առաջ - 09:57 10-03-2022

Ժամանակը՝ չգիտեմ, բայց Հայաստանը դուրս է սայթաքել իր շավղից

Բնությունը հարատև է, որովհետև ամեն օր կարգավորվում է՝ ամեն բան իր տեղում պահելու սկզբունքով: Նույնն էլ քաղաքակրթություններն ու պետություններն են՝ անկախ նրանց մեծ ու փոքր լինելուց: Արդյո՞ք մեր երկրում այդ սկզբունքը գործում է, և ամեն բան իր տեղում է: Պատերազմում պայմանական հրադադարի մեջ գտնվող երկրում պաշտպանության նախարաը զինվորական չէ: Համավարակի պայմաններում առաողջապահության նախարարը բժիշկ չէ: Պատերազմում պարտված, ռազմագերիներ ունեցող, Արցախի չլուծված խնդրի առջև կանգնած և թշնամու զինուժը սահմաններից ներս խուժած երկրի արտաքին գործերի նախարարը դիվանագետ չէ:

Իսկ էկոնոմիկայի նախարարը շիրակցիներին հորդորում էր գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ եկամտաբեր չէ, փոխարենը՝ զբոսաշրջությունը զարգացնել: Ի հարկե, նեղ դրությունից դուրս գալու իր պատասխանն ունի նախարարը, կարող է ասել, որ կատակել է: Սակայն հիմա շիրակցիները ճանապարհ են փակում, բողոքում են ազատ անկման մեջ գտնվող գյուղատնտեսությունից: Ազոտական պարարտանյութի մեկ պարկը դարձել է 20-22 հազար դրամ, ինչը նշանակում է՝ պարզապես հողերը չմշակել:

Մեր երկրում ամեն բան է ազատ անկման մեջ: Գները թռիչքաձև աճում են. կանոնակարգող որևէ մեխանիզմ չկա: Աշնանը գործարանները հրաժարվում էին խաղաղը մթերելուց. մտահոգվող չկար: Օրերս թռչնաֆաբրիկա էին արհեստական կերպով շուկայից դուրս մղում՝ սնանկացնելով. խնդրի լուծման տարբերակ գտնող չկա: Տպավորություն է, որ պետություն, առհասարակ պետական կառույցներ չկան երկրում, և երկիրն է պայմանական դառնում: Անղեկ ու աներթ գնում ենք, որ նույնն է՝ ուղեծրից դուրս ենք ընկել: Ինքնահոս, ինչպես ուզում՝ այնպես էլ գնում են օրերը, և այդ օրերի մեջ՝ դեպքերն ու իրադարձությունները: Ազատ անկում: Կանոնակարգող չկա, որովհետև կանոնից հասկացող չկա: Որևէ բան իր տեղում չէ երկրում, և երկիրն իր տեղում չէ:

Հիշենք, որ ագրարային համարվող երկրում գյուղատնտեսության նախարարությունը փակվեց: Իրենից երեք անգամ մեծ սփյուռք ունեցող երկրում սփյուռքի նախարարությունը փակվեց: Հազարամյակներում մշակույթով գոյատևած երկրում մշակույթի նախարարություն չկա: Պատերազմող երկրում բանակի և զինանոցի մասին մտահոգվող չկա: Թվարկեցինք, թե ովքեր իրենց տեղում չեն, բայց ժամանակ շահած կլինեինք, եթե հարցնեինք, իսկ ո՞վ է իր տեղում: Արդյո՞ք ինքն իրեն Հայաստանը դուրս սայթաքեց իր շավղից, թե՞ հրեցին և գցեցին գծերից՝ մեր ձեռքով:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան