Քիչ առաջ MediaHub-ը տեղեկություն տարածեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նաիրի ԲԿ-ում է, նրան տանում են ռենտգեն հետազոտության: Լրատվամիջոցի աղբյուրն հայտնում է, որ Սիմոնյանն այնքան էլ լավ վիճակում չէ։
Oragir.News-ի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է․ «Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»։