Արտաքին 4 տարի առաջ - 09:08 08-03-2022

Մակրոնը կոչ է արել հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և ռուսաստանցիներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանին և նրա ժողովրդին հարգանքով վերաբերվելու անհրաժեշտության մասին՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է շարունակել ղեկավարների հետ երկխոսությունը՝ նույնիսկ առկա տարաձայնությունների դեպքում, քանի որ մի օր հարկ կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ «․․․» Պետք է միշտ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և ռուսաստանցիներին»,- ընդգծել է նա։

Ընդ որում, Ֆրանսիայի նախագահը նաև հորդորել է «ամեն ինչ անել ռազմական գործողությունների սրացումից ու ընդլայնումից խուսափելու համար»։

Միևնույն ժամանակ, Մակրոնը զգուշացրել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։ Քաղաքական գործիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանավեճերը «բարդ» է անվանել, քանի որ ՌԴ առաջնորդը «հրաժարվում է դադարեցնել կրակը» և «շատ կոշտ պայմաններ է դնում Ուկրաինայի առջև»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ