Արտաքին 4 տարի առաջ - 15:33 25-02-2022

Լավրովը բացահայտել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության նպատակը

Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որպեսզի ազատի երկրի բնակիչներին ճնշումներից և թույլ տա նրանց ինքնուրույն որոշելու իրենց ապագան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Դեյնեգոյի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԱԳ առաջին փոխնախարար Սերգեյ Պերեսադայի հետ հանդիպման ժամանակ։

Ռուս դիվանագետի խոսքով՝ ոչ ոք չի պատրաստվում բռնազավթել Ուկրաինան, իսկ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է միայն այն բանով, որ ուկրաինացի ժողովուրդը լինի անկախ։

Լավրովը նշել է, որ Կիևի հանցագործությունները ուկրաինացիներին գցել են ողբերգության մեջ, իսկ արևմտյան պետությունները դրան ուշադրություն չեն դարձրել և խրախուսել են Ուկրաինայի տարածքում նեոնացիզմի և ռուսաֆոբիայի ձևավորումը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ արևմտյան երկրներն աջակցել են Ուկրաինայի իշխանություններին՝ չնայած կանանց, երեխաների, ծերերի սպանություններին և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Ավելին, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Կիևի ռեժիմին օգնել են «մինսկյան համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելու և տապալելու» ջանքերում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն