Արտաքին 4 տարի առաջ - 23:09 21-02-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Ուկրաինայում ծանր սպառազինության կիրառմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում շփման գծում ծանր սպառազինության կիրառմամբ և խաղաղ բնակչության շրջանում զոհերով և կոչ է անում խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների աճող թվի մասին վերջին հաղորդումներով: Մասնավորապես, մենք անհանգստացած ենք խաղաղ բնակչության շրջանում <...> զոհերով: Մենք բռնության անհապաղ դադարեցման, առավելագույն զսպվածության կոչ ենք անում <...> Բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով»,- ասել է նա։
Դյուժարիկը հավելել է, որ համաշխարհային կազմակերպությունը նաև կոչ է անում «զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»։
«Մեր դիրքորոշումն այն է, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ