Արտաքին 4 տարի առաջ - 18:58 11-02-2022

Նորվեգիայում չեղարկվում են դիմակների կրումը և անվտանգ հեռավորության պահպանումը. ԶԼՄ-ներ

Նորվեգիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել պաշտպանիչ դիմակ կրելու և հասարակական վայրերում անվտանգ հեռավորություն պահպանելու պահանջները: Այս մասին հաղորդել է Verdens Gang թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ մեղմման մանրամասները կքննարկվեն ուրբաթ օրը, ուստի հնարավոր են փոփոխություններ։ Պաշտոնապես այս որոշումը կհրապարակվի շաբաթ օրը։ Ավելի վաղ կառավարությունը հայտարարել է, որ Նորվեգիան կարող է փետրվարի 17-ից հրաժարվել կորոնավիրուսային համավարակի պատճառով ներդրված բոլոր հակաքովիդային միջոցառումներից։

Երկրի իշխանություններն արդեն չեղարկել են հեռավար աշխատանքի կարգը, հյուրերի թվի սահմանափակումները տանը, փակ և բացօթյա միջոցառումներին։ Թատրոններում և կինոթատրոններում կարելի է չհետևել մեկ մետր անվտանգ հեռավորության պահպանմանը։ Հանրային սննդի կետերում ալկոհոլի վաճառքի սահմանափակումները նույնպես հանվել են, իսկ ինքնամեկուսացման ժամկետը վեց օրից կրճատվել է չորս օր։ Նախքան թագավորություն մուտք գործելը կարելի է չհանձնել COVID-ի թեստ։

Նորվեգիայում երկու բաղադրիչով պատվաստում է անցել 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 70%-ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ