Իսպանիայում չեղարկել են դիմակի կրումը բաց տարածքներում
copy image url

Իսպանիայում չեղարկել են դիմակի կրումը բաց տարածքներում

Ավելին 3 տարի առաջ - 23:45 24-06-2021

Իսպանիայում, հունիսի 26-ից, փողոցում դիմակների պարտադիր կրումը չեղյալ է հայտարարվում: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը:

Նա նշել է, որ դիմակ կարելի է չկրել պայմանով, որ մարդկանց միջև 1,5 մետր հեռավորություն լինի: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դիմակներ կրել հասարակական տրանսպորտում, խանութներում և մի շարք այլ վայրերում:

Ներկայումս Իսպանիայում պարտադիր է դիմակ կրելը բոլոր հասարակական վայրերում: Օրինախախտներին սպառնում է 100 եվրոյի չափով տուգանք: