Արտաքին 4 տարի առաջ - 13:48 01-02-2022

Հայտնի է, թե որ սմարթֆոներն են վաճառքի առաջատարը

2021թ․-ին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 4%-ով՝ հասնելով 1․39 միլիարդ միավորի։ Ընդ որում, առաջատարը Samsung-ն է՝ 271 մլն միավոր վաճառքով։ Այս մասին ասվում է Counterpoint Research-ի վերլուծաբանների զեկույցում։

Նշվում է, որ համաշխարհային մատակարարումներն անցած տարվա չորրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել են 6%-ով և հասել 371 մլն միավորի։

«Սմարթֆոնների համաշխարհային շուկան 2017թ․-ից ի վեր առաջին անգամ աճել է: Բայց չնայած 4% աճին, տարեկան մատակարարումները մնացել են մինչհամավարակային մակարդակից ցածր՝ COVID-19-ի շարունակական ազդեցության, ինչպես նաև բաղադրիչների պակասի պատճառով»,- ասում են վերլուծաբանները:

Միևնույն ժամանակ, անցած տարի շուկայում առաջատարը Samsung-ն էր՝ 6% աճ, ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 270 միլիոն սմարթֆոն։

Երկրորդ տեղում Apple-ն է, որը կրճատել է տարբերությունը՝ անցած տարի վաճառելով 237․9 միլիոն սմարթֆոն, որը 18%-ով ավելի է, քան 2020թ․-ին։

Լավագույն եռյակը եզրափակում է Xiaomi-ն, ընդ որում չինական ընկերությունը 2021թ․-ին առաքել է ավելի քան 190 միլիոն սմարթֆոն, որը 31%-ով ավելի է 2020թ․-ի համեմատ:

Լավագույն հնգյակում են նաև OPPO-ն (143․2 մլն, +28%) և Vivo-ն (131․3 մլն, +21%)։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ