Բաքվում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախարարների կաբինետից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։